Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կրկին հաղթեց

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլի վերջին խաղում մրցեց Բոսնիա և Հերցոգովինայի հետ:

Մեր թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ՝ 3:2 հաշվով:

Այսպիսով, հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի ուղեգիր, որի վիճակահանությունը կայանալու է սույն թվականի հուլիսի 5-ին։

Հայաստան – Բոսնիա և Հերցոգովինա՝ 3-2