Հայտնի են դարձել «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային պատուհանի նպատակները.
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Իլկայ Գյունդողանով, Խուլիան Ալվարեսով և Բերնարւդո Սիլվայով։
Բերնարդու Սիլվան, ում նկատմամբ կատալոնական ակումբն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել անցյալ ամառ, մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», սակայն այս տարի նրան ձեռք բերելը շատ ավելի դժվար կլինի։
Ամենաքիչ հավանական տրանսֆերը թվում է Խուլիան Ալվարեսը, ով, ըստ Diario Sport-ի, ցանկանում է դուրս գալ Էրլինգ Հոլանդի ստվերից։ Արգենտինացու ապագան «Մանչեսթեր Սիթիում» կախված է նրանից, թե արդյոք Հոլանդը կմնա ակումբում 2024 թվականից հետո:
Հաշվի առնելով այն ծանր ֆինանսական իրավիճակը, որում գտնվում է «Բարսելոնան»՝ Գյունդոգանի ամենաիրատեսականն է, որի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հունիսին: Այնուամենայնիվ, նշվում է, որ աստղային խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար «Բարսան» կարող է վաճառել մի շարք խաղացողների։ Ղեկավարությունը շարունակում է հետևել «Մանչեսթեր Սիթիում» տիրող իրավիճակին ֆինանսական խարդախությունների և պատժամիջոցների սպառնալիքի պատճառով: