«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն համեմատել է Գերմանիայի և Անգլիայի առաջնությունները։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Լիվերպուլում»։
«Բունդեսլիգան շատ լարված և հավասարակշռված առաջնություն է. նայեք մրցաշարային աղյուսակին: Զարմանալի մթնոլորտ է տիրում հանդիպումների ընթացքում.
Պայքարը ընթանում է մինչև եզրափակիչ սուլիչը»: Կարծում եմ, որ Բունդեսլիգան այս առումով չի զիջում Պրեմիեր Լիգային»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մանեն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։