Միկել Արտետան գոհ է «Արսենալի» խոշոր հաշվով հաղթանակից «Էվերթոնի» նկատմամբ.
Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց մրցակցին։
«Ես գոհ եմ հաղթանակից և այն բանից, թե ինչպես խաղացինք առաջին 25 րոպեներից հետո: Հանդիպման սկզբում մենք դժվարություններ ունեինք, դժվար է խաղալ «Էվերթոնի» դեմ։
Հենց առաջին գոլը խփեցինք, խաղը բացվեց։ Մեզ ինչ-որ կախարդանք էր պետք, և Բուկայո Սական դա արեց: Հետո մենք առաջ գնացինք և արժանի էինք հաղթանակի:
«Էվերթոնի» խաղաոճի պատճառով ուղղահայաց խաղը, անդրադարձները, փոքր առավելությունը բավարար չէին: Բայց երկրորդ խաղակեսում մենք իսկապես լավ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել:
Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ թիմը խաղում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Ես շատ գոհ եմ մեր ցուցադրած խաղի հասունությունից ու որակից»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։