«Լիվերպուլը» պատրաստ է բաց թողել թիմի առաջատարներից մեկին

«Լիվերպուլի» ղեկավարությունը դժգոհ է պաշտպան Վիրջիլ վան Դեյկի խաղից այս մրցաշրջանում: Ակումբը փոխարինող է փնտրում 31-ամյա հոլանդացուն։

«Լիվերպուլը» դիտարկում է «Բենֆիկայի» հարձակվող Անտոնիո Սիլվայի և «Սպորտինգից» Գոնսալո Իգնասիայի թեկնածությունը, հայտնում է Goal.com-ը:

Նրանցից մեկի հետ ակումբը պայմանագիր կկնքի 2023 թվականի ամռանը։

Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: