Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» տոնած հաղթանակից:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մանչեսթերցիները սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել են «Վեսթ Հեմին»:
«Դա հեշտ չէր: Հեշտ չէ, երբ հաղթում ես Անգլիայի լիգայի գավաթը, տոնում ես ու վերադառնում աշխատանքի, կարծես ոչինչ չի եղել:
Սա էր մեր այսօրվա խնդիրը, և մենք կարողացանք հաղթել։ Տղաների տոկունությունն ու հավատը հաղթանակի նկատմամբ մեծ էր։
Գառնաչոն հիանալի գոլ խփեց։ Նա սրեց խաղը, իրական սպառնալիք էր մրցակցի դարպասին, դժվար էր նրան կանգնեցնել։
Այո, գոլը հիանալի էր, բայց այդպիսին էր ընդհանուր տրամադրությունը վերջին 30 րոպեների ընթացքում։ Ես ուժեղ զգացողություն ունեի, որ մենք կարող ենք հաղթել: Ֆուտբոլիստները հավատացին, պահպանեցին իրենց սառնասրտությունը, խուճապ չկար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը ITV1-ի եթերում։