Մյունխենի «Բավարիան» դիտարկում է հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի աշխատավարձի բարձրացման հարցը, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարությունը նախատեսում է կրկնապատկել կամերունցու աշխատավարձը։ Այս պահին նա վաստակում է՝ 5 մլն եվրո։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը և կնախատեսի 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: