Անտուան Գրիզմանը խոսել է «Ատլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվելու մասին:
Ֆրանսիացի հարձակվողը թիմին միացել է 2019թ.։ Նախորդ մրցաշրջանից նա կրկին հանդես է գալիս մադրիդյան ակումբում։
«Տրանսֆերը մեծ ցավ պատճառեց երկրպագուներին: Նրանք ինձ տվեցին ամեն ինչ, և վերջում ես գնացի, քանի որ դա ուզեցի, դա ինձ պետք էր:
Եթե ես լինեի երկրպագուների տեղը, ես նույնպես շատ կզայրանայի։ Ես դրան արժանի եմ։
Ես սկսեցի աշխատել՝ փորձելով փոխել դա: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ինձ հարկավոր է հարաբերություններ երկրպագուների հետ, ինձ պետք է նրանց ջերմությունը, նրանց աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով հանդես գալու համար»,- ասել է Գրիզմանը Movistar-ին տված հարցազրույցում: