Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Կրեմոնեզեի»դեմ խաղում Մոուրինյոյի և մրցավարի միջև կոնֆլիկտի առնչությամբ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և «Կրեմոնեզեի» հետ հանդիպման (1:2) նշանակված չորրորդ մրցավար Մարկո Սերայի միջև կոնֆլիկտի առնչությամբ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ը՝ FIGC-ի դատախազությունը մտադիր է բացահայտել կոնֆլիկտի իրական պատճառը, և դրա համար կլսվեն Մոուրինյոյի և Սերայի ցուցմունքները՝ իրադարձությունների ընթացքը վերականգնելու համար։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Կրեմոնեզեի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի սկզբում Մոուրինյոն բացատրություն է խնդրել Սերայից՝ հակառակորդ Ֆրանկ Ցաջուի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Մարաս Կումբուլլայի միջև դաշտում ունեցած շփումից հետո, ինչին ի պատասխան մրցավարը մարզչին պատասխանել է:

Դրան հաջորդեց մասնագետի բուռն արձագանքը, իսկ հետո կարմիր քարտը մրցավարին վիրավորելու համար։

Նշենք, որ «Ռոման» 45 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: