«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն պատմել է «Լիվերպուլից» Գերմանիա տեղափոխվելու մանրամասները։
««Բավարիան» վեց անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, այս ակումբն աշխարհում ամենամեծերից մեկն է։ Սա բոլորին հայտնի փաստ է, ակումբը մեծ պատմություն ունի։ Սա գրավեց ինձ, երբ որոշեցի տեղափոխվել Մյունխեն:
Ես չեմ տեսնում «Բավարիայից» ավելի ուժեղ թիմ կամ այնպիսի թիմ, որին մենք չկարողանանք հաղթել: Ես կասկած չունեի, երբ որոշեցի հեռանալ «Լիվերպուլից», ես միայն ցանկանում էի գնալ «Բավարիա», խաղալ Բունդեսլիգայում։ Ես ծանոթ եմ այս լիգային։
Երբ ես «Զալցբուրգում» էի, դիտում էի ոչ թե Պրեմիեր Լիգայի հանդիպումները, այլ Բունդեսլիգայի խաղերը։ «Բավարիան» նույնիսկ այն ժամանակ գրավիչ էր ինձ համար»,- Մանեի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։