Էնցո Ֆերնանդես. «Ես միշտ կհավատամ «Չելսիին»»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտարարել է, որ հավատում է թիմին, չնայած մշտական անհաջողություններին:

«Ես միշտ կհավատամ «Չելսիին»՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր խաղում և առաջադիմել պրոֆեսիոնալ կերպով:

Գլխավոր նպատակը գավաթներ նվաճելն ու ֆուտբոլից հաճույք ստանալն է»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։