«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ռայսը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանալ «Արսենալին», հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» վստահ են, որ կհաղթեն ֆուտբոլիստի համար տրանսֆերային պայքարում։ Ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել մոտ 90 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» պատրաստ է բաժանվել Ռայսից 110 միլիոն եվրոյի դիմաց։ 24-ամյա կիսապաշտպանը «Մուրճերի» կազմում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։