Չավի. «Երկրորդ խաղակեսում մեզ պակասում էր հանգստությունը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1:2):

«Երկրորդ խաղակեսում մեզ պակասում էր հանգստությունը: Ավելի շատ համբերություն է պետք։ Մենք պարտվեցինք մանրուքների պատճառով։ Մեր պարտություններից հետո նրանք երկու գոլ խփեցին։ Ընդհանուր առմամբ, մենք լավ խաղացինք, կռվեցինք ու լավ տեսք ունեինք բարձրակարգ թիմի դեմ։ Ափսոս, որ պարտվեցինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 1/8-րդ եզրափակիչում կորոշվի վիճակահանությունից հետո: