«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը՝ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում։
«Մենք լավ ենք խաղում Լա Լիգայում, բայց Եվրոպայում մի փոքր պակասում ենք: Պետք է ձգտենք հաղթել ամեն ինչ։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, և ես վստահ եմ, որ այս պարտությունը չի ազդի թիմի վրա։ Չեմպիոնների Լիգայից և Եվրոպայի Լիգայից մեր հեռանալը տարբեր բաներ են։
Չեմպիոնների Լիգայում շատ անհավանական բաներ են տեղի ունեցել։ Որոշ հանդիպումներում մենք այնքան էլ լավ չէինք գործում։ Այսօր ամեն ինչ այլ էր։ Մենք հավասար պայմաններում խաղացինք ԱՊԼ-ի լավագույն թիմերից մեկի հետ։ Պարտությունները լինում են»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Movistar-ը։