Միկել Արտետա․ «Մենք դեռ չենք բանակցել նրա հետ նոր պայմանագրի շուրջ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ կիսապաշտպան Գրանիտ Ջական հեռու է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուց։

«Մենք դեռ չենք բանակցել Ջակայի հետ նոր պայմանագրի շուրջ, այնպես որ ես չեմ կարող ձեզ որևէ նորություն հայտնել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 30-ամյա շվեյցարացին թիմում է 2016 թվականի ամառվանից։