Մարկուս Ռեշֆորդը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Անգլիայի գավաթի եզրափակիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Լիգայի գավաթի եզրափակիչը «Նյուքալսի» դեմ, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիացին վնասվածք է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ բախման արդյունքում։ Հաղորդվում է նաև, որ վնասվածքի բնույթը դեռ հայտնի չէ, սակայն վտանգ կա, որ Ռեշֆորդը կարող է անորոշ ժամանակով շարքից դուրս գալ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: