Մարսելո․ ««Ռեալը» շատ է փոխվել Զիդանի գալուց հետո»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն պատմել է, թե ինչ է փոխվել մադրիդյան ակումբում ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի գալուց հետո։

««Ռեալը» շատ է փոխվել Զիդանի գալուց հետո։ Նրա նշանակումից հետո հասկացանք, որ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ։ Մոդրիչն ու Ռամոսը միշտ ասել են, որ մենք կարող ենք հաղթել 3 կամ 4 Չեմպիոնների Լիգա անընդմեջ»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Զիդանը մադրիդյան թիմը գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: «Սերուցքայինների» հետ ֆրանսիացու հետ երեք անընդմեջ նվաճել է Չեմպիոնների Լիգա (2016, 2017, 2018)։