Յուրգեն Կլոպ․ «Մեր գաղափարները հիմնված են ակումբային փիլիսոփայության վրա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված իր ակնկալիքներով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ակումբում վերակառուցում է նախատեսվում։ Այժմ մերսիսայդցիները Անգլիայի Պրեմիեր Lիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում են և գործնականում կորցրել են այս մրցաշրջանում տիտղոսի իրենց հնարավորությունները:

«Մենք ծրագրեր ունենք ամառային տրանսֆերային պատուհանի համար: Մեր գաղափարները հիմնված են ակումբային փիլիսոփայության վրա: Տեսնենք՝ կկարողանա՞նք հասնել նպատակներին, թե՞ պետք է հարմարվենք։ Մենք քննարկումների մեջ ենք ղեկավարության և մարզչական շտաբի հետ»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Լիվերպուլը» նախկինում կապվում էր երկու կիսապաշտպանների տրանսֆերի հետ՝ Մաթեուս Նունեսը «Վուլվերհեմփթոն Վուլվզից» և Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայից»: