Դուշան Վլահովիչը՝ Լոնդոնյան գրանդի ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ բաց է ցանկացած առաջարկի համար։

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։