Դաիչի Կամադան կփոխի ակումբային գրանցումը

«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ճապոնացին դորտմունդցիների հետ համաձայնեցրել է հինգ տարվա պայմանագիր՝ չնայած ևս երեք ակումբների հետաքրքրությանը։ Ֆուտբոլիստը կմիանա ամռանը որպես ազատ գործակալ:

Ընթացիկ մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: