Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է էկվադորցի 15-ամյա կիսապաշտպան Քենդրի Պաեսի ծառայություններով, ով այժմ հանդես է գալիս «Ինդեպենդիենտե դել Վալլեում»:
Խոսքը բանավոր համաձայնագրի մասին է՝ երբ ֆուտբոլիստը դառնա տասնութ տարեկան, նա կկարողանա տեղափոխվել «Չելսի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը բավականին լուրջ ճգնաժամ է ապրում՝ թերևս ամենասուրը վերջին քսան տարիների ընթացքում: Այժմ թիմը միայն տասներորդն է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։