Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ երկրպագուների ռասիզմի մասին։
«Դա ոչ միայն նրա հետ է պատահել, դա եղել է բոլորիս հետ, և ինձ հետ նույնպես: Երբ խաղում ենք հյուրընկալվելիս, ես նաև վիրավորանքներ եմ լսում իմ հասցեին։ Նման պահերին մտածում եմ միայն ֆուտբոլի մասին ու անտեսում գրոհները։
Ես նաև խորհուրդ եմ տալիս ցանկացածին անել այն, ինչ Վինիսիուսը, ինչ Ժորդի Ալբան։ Ընդհանրապես սա երկրի խնդիրն է, ոչ թե լիգայի։ Կարծում եմ, որ մենք պետք է օրինակ վերցնենք Պրեմիեր Լիգայից, որտեղ նման մարդկանց դուրս են մղում խաղից և նորից թույլ չեն տալիս վերադառնալ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նշենք, որ հունվարին «Ատլետիկոյի» երկրպագուները «Ռեալի» դեմ վիրավորական պաստառ են տեղադրել կամրջի վրա և կախել Վինիսիուսի մարզաշապիկով ֆիգուր՝ Գավաթում թիմերի հանդիպումից առաջ։