«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների Լիգայում «Պորտուի» դեմ հանդիպման մասին (1:0)։
«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք ֆիզիկապես պատրաստված և տեխնիկապես հզոր մրցակցի դեմ: Առաջին խաղակեսում մենք մի քանի հիանալի պահ ունեցանք։ Ընդմիջումից հետո մենք վատ մտանք խաղի մեջ, մեզ օգնեցին Շկրինյարն ու Օնանան։ Հետո եկավ հեռացումը և մեր գոլը:
Այս հանդիպումները հեշտ չեն, և բոլորը լավ խաղացին, այդ թվում՝ փոխարինողները։
Առաջին խաղակեսում մենք պետք է ավելի արագ աշխատեինք գնդակով, ավելի արագ՝ պատրաստված կոմբինացիաներ խաղալու համար։ Մրցակիցը կատաղի գրոհում էր, իսկ մենք, կարծում եմ, պետք է արագացնեինք։ Բայց, ինձ թվում է, մենք արժանի էինք հաշվի մեջ առաջ անցնելուն արդեն ընդմիջմանը»,- ասել է Ինձագին: