ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Եկել է ազգային հավաքականին հրաժեշտ տալու ժամանակ: Այսօր առավոտյան ինձ զանգահարեց իմ ներկայիս մարզիչը, ով ասաց, որ հույսը չի դնում ինձ վրա՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակով կարող եմ խաղալ:
Ցավոք սրտի, սա մի ճանապարհորդության ավարտն է, որը ես հույս ունեի, որ ավելի երկար կլինի և շատ ավելի լավ կավարտվի»,- գրել է իսպանացին սոցիալական ցանցերում:
Նշենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: