Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին՝ 1/8 եզրափակչի առաջին խաղերի արդյունքներով։

Հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, ով գոլի հեղինակ է դարձել «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում (1:1), «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, ով «Պորտուի» դեմ խաղում վազել է 11,91 կմ (1:0), փոխանցումների ճշգրտությունը՝ 72%, առավելագույն արագությունը՝ 32 կմ/ժ, «Նապոլիի» եզրային հարձակվող Իրվինգ Լոզանոն, ով գոլային փոխանցում է կատարել Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դեմ խաղում (2:0) և «Մադրիդի Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, ով «Լիվերպուլի» դեմ խաղում (5:2) խփեց երկու գոլ և արդյունավետ փոխանցում կատարեց։