«Չելսիի» ֆուտբոլիստները ոչինչ չունեն Գրեհեմ Փոթերի դեմ, բայց կասկածում են նրա կարողությունների վրա, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն, «Չելսին» լրջորեն կասկածում է, որ Փոթերը կարողանում է կանգնեցնել թիմի ճգնաժամը։ Ակումբը նաև կասկածում է, որ երկարաժամկետ հեռանկարում Գրեհեմը կկարողանա մարտավարության մեջ մրցել Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի հետ, ինչպես դա արեց Թոմաս Տուխելը։
Նշվում է, որ մինչ օրս «Չելսիի» սեփականատերերի կողմից Փոթերին աջակցությունն անսասան է, սակայն ակումբում կասկածում են, որ նույնը կմնա, եթե թիմը առաջընթաց չցուցաբերի թե՛ խաղում, թե՛ արդյունքներով։
Նշենք, որ «Չելսին» 23 խաղում 31 միավորով 10-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։