Արսեն Զախարյանի հայրը խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արսեն Զախարյանը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

2022 թվականի ամռանը «Չելսին» պատրաստ էր Զախարյանին ձեռք բերել «Դինամոյից», սակայն տրանսֆերը ձախողվեց։

«Չգիտեմ՝ դեռ կա՞ արդյոք «Չելսիի» հետաքրքրությունը Արսենի նկատմամբ։ Իհարկե, նա ցանկություն ունի հեռանալ՝ խաղալու Եվրոպայում։ Բայց այս պահին Արսենը դինամոյական է, և այժմ այլ տարբերակներ չենք դիտարկում»,- ասել է Զախարյանի հայրը՝ Նորայրը։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ում «Դինամոյի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։