«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է «Մադրիդի Ռեալից» կրած պարտության մասին։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում անգլիական թիմը պարտվել է 2։5 հաշվով։
«Երեք շաբաթվա ընթացքում մեզ գրեթե անհնարին աշխատանք է սպասվում Մադրիդում։ Բայց երբ ժամանակը գա, մենք կկենտրոնանանք, կտանք մեր ողջ ուժը և հնարավորինս լավ կներկայացնենք ակումբը:
Շատ հիասթափված ենք: Սա միակ բանն է, որ կարող եմ ասել։ Գիտեք, երբեք հաճելի չէ պարտվելը: Պարտվեցինք՝ գրեթե ոչ մի շանս չթողնելով Մադրիդի խաղից առաջ։ Դժվար է։
Սա դաժան իրականություն է, և մի բան, որի հետ մենք պետք է առնչվենք որպես թիմ, որպես ամբողջություն: Սա ամենահեշտ մրցաշրջանը չէ, բայց դրանից դուրս գալու միակ միջոցը միասին մնալն է: Եվ սա է ուղերձը։
Բոլորը զայրացած են, բոլորը ակնհայտորեն հիասթափված են, բայց ե՞րբ է հաջորդ խաղը։ Չորս օրի՞ց։ Այսպիսով, եթե մենք ուզում ենք լավ հանդես գալ այնտեղ, մենք պետք է արագ անցնենք այս ճգնաժամը: Եվ մենք պատրաստվում ենք դա անել»,- ասել է Վան Դեյկը։