Իրվինգ Լոզանոն ճանաչվել է Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դեմ հանդիպման լավագույն խաղացող (2-0):
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը գոլային փոխանցման հեղինակ դարձած «Նապոլիի» վինգերի խաղը գնահատել են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։
«Անընդհատ վտանգ էր ստեղծում պաշտպանությունից գրոհի անցնելիս՝ լինի դա արդյունավետ առաջին փոխանցումով, թե պաշտպանությունից գնդակը խաղարկելով: Հենց նա էլ դրական արդյունք ապահովեց իր թիմի համար։
Նա ֆանտաստիկ խաղաց առանց գնդակի՝ աչքի ընկնելով իր արագությամբ և համառությամբ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի մեկնաբանության մեջ: