«Չելսին» և կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն մոտ են պայմանագրի երկարաձգմանը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը վստահ է, որ շուտով կկարողանա նոր պայմանագիր կնքել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ 31-ամյա կիսապաշտպանը, ում պայմանագիրն ավարտվում է այս ամառ, նույնպես բաց է «Չելսիում» մնալու համար։
Կանտեն խաղադաշտ դուրս չի եկել 2022 թվականի օգոստոսից՝ ազդրի վիրահատությունից հետո։ Սպասվում է, որ մի քանի շաբաթից նա կկարողանա անհրաժեշտ խաղային մարզավիճակ ձեռք բերել։