Ուսման Դեմբելեն չի հասցնի վերականգնվել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի հասցնի վերականգնվել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, հայտնում է Marca-ն։

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի վերջին «Ժիրոնայի» հետ խաղում: Արդեն հայտնի է, որ ֆրանսիացին հաստատ չի կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա մարտի 3-ին Մադրիդում։

Ընթացիկ մրցաշրջանում Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: