Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը տեղափոխվել է շվեդական «Բրոմապոյկարնա» ակումբ, այս մասին հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։
«Բրոմապոյկարնան» ուղեգիր է նվաճել և հանդես է գալու Շվեդիայի առաջնության բարձրագույն խմբում: Մինչ այս Անդրե Չալըշըրը հանդես է եկել շվեդական «Յուրգորդեն», «Սկելեֆտեա», «Յոնչյոպինգ», «Գյոթեբորգ», ինչպես նաև հունական «Ապոլոն Սմիրնիս» ակումբներում։ Նրա վերջին թիմը դանիական «Սիլկեբորգ» ակումբն էր։