Նեյմարը հույս ունի վերականգնվել «Բավարիայի» դեմ պատասխան խաղից առաջ:
ՊՍԺ-ի հարձակվողը կոճի վնասվածք է ստացել Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4։3):
Սպասվում է, որ ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ, և բրազիլացու մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղին քիչ հավանական է թվում:
Սակայն, ըստ L’Équipe-ի, Նեյմարը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագ վերականգնվի ու պատրաստ լինի հանդիպմանը։ Հաղորդվում է, որ բրազիլացին ցանկանում է ցույց տալ, որ մրցաշրջանի առաջին հատվածը «մարզում» չէր։