Նապոլիի նախագահը քննադատել է Սուպերլիգայի գաղափարը։
«Սուպերլիգան մեծ հիմարություն է, չեմ կարող մտածել ընտրյալների համար նախատեսված մրցաշարի մասին: ՈւԵՖԱ-ի բանաձևն այժմ շատ հնացած է և պետք է փոխվի:
Մենք պետք է նստենք ՈւԵՖԱ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ և մտածենք, թե ինչպես հավաքենք 10 միլիարդ դոլար։ Խնդիրն այն է, որ գումար չկա, խաղերը չափազանց շատ են, խաղացողները պատկանում են ակումբներին, և խախտումների վտանգ կա, որի պատճառով քեզ ոչ ոք չի վճարում, և երկրպագուները հաշվի չեն առնվում։ Ֆուտբոլը մեռնում է առանց նրանց»,- ասել է Աուրելիո Դե Լաուրենտիսը TNT Mexico-ի եթերում: