Կարիմ Բենզեման հավասարվեց Լիոնել Մեսսիի ռեկորդին

«Մադրիդի Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հավասարվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդին։

Ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» դեմ խաղում (2։5): Այս գոլերը նրա համար առաջինն էին Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում:

Բենզեման 18 մրցաշրջան անընդմեջ գոլ է խփում գլխավոր եվրագավաթում։ Նախկինում դա հաջողվել էր միայն Մեսսիին։ Երկու ֆուտբոլիստներն էլ Չեմպիոնների Լիգայում գոլեր են խփել 2005/06 մրցաշրջանից սկսած: