Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան Յուլիան Նագելսմանին տուգանել է 50 հազար եվրոյով։
Բունդեսլիգայում Մյունխենգլադբախի «Բորուսիային» (2:3) պարտվելուց հետո «Բավարիայի» մարզիչը ոչ սպորտային արտահայտություններ է արել Տոբիաս Վելցի գլխավորած մրցավարական խմբի հասցեին։
Հաղորդվում է, որ Նագելսմանը մրցավարներին անվանել է «փափուկ մարմնամարզիկ»:
Նշվում է, որ Նագելսմանն արդեն համաձայնել է դատավճռին, որից հետո որոշումն ուժի մեջ է մտել։