Հայտնի է՝ «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի (5:2) լավագույն ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալի» վինգերի խաղը գնահատել են ՈւԵՖԱ-ի մի խումբ տեխնիկական դիտորդներ։

«Նա որոշիչ դեր ուներ հարձակման ժամանակ, որոնք հանդիպման ընթացքը շրջեցին 0:2 հաշվից հետո։ Նա ինքը երկու գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերներին, վաստակեց տուգանային հարված, որից հետո Միլիտաոն դարձավ գոլի հեղինակ։

Մոդրիչը նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի մեկնաբանության մեջ: