«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը խոսել է հոգեբանական աջակցություն ստանալու մասին։
Իսպանացին նշել է, որ դժվարացել է համակերպվել իր համար վճարված գումարի հետ կապված սպասելիքներին, նախորդ մրցաշրջանում Եվրոպա Լիգայում Ֆրանկֆուրտի «Այնթրախտից» կրած պարտությանը և նախամրցաշրջանային շրջանում ստացած վնասվածքին:
«Ես հայտնվեցի խորը փոսի մեջ և ելք չտեսա։ Նման բան նախկինում ինձ հետ չի եղել: Եվ հետո որոշեցի աշխատել հոգեբանի հետ։
Ես կորցրեցի վստահությունն իմ նկատմամբ, ամեն ինչ ազդեցություն ունեցավ ինձ վրա։
Հոգեբանի մոտ գնալը ավելի ու ավելի լավն է դարձնում քեզ։ Շաբաթներ են եղել, երբ ես ընդհանրապես չէի գնում հոգբեանի մոտ, լինում էին, երբ երեք անգամ էի գնում։ Մենք միշտ չէ, որ խոսում ենք ֆուտբոլի մասին, մենք նաև քննարկում ենք իմ անձնական կյանքը:
Դա ցավալի էր, բայց միևնույն ժամանակ դա հիանալի փորձ էր, քանի որ ես սկսեցի ինձ ավելի ուժեղ զգալ»,- ասել է Տորեսը: