Կրշտիանու Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայի հիմնադրման օրվա միջոցառմանը։
Փետրվարի 22-ը Սաուդյան Արաբիայում հիմնադրման օրն է: Դա տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Այս օրը տոն հռչակելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2022 թվականի հունվարին։ Ռոնալդուի հրապարակած տեսանյութում նա հարվածում է թուրը, հագնում Սաուդյան Արաբիայի ազգային հագուստը և մասնակցում մարզադաշտով անցկացվող երթին։
«Շնորհավորում եմ Սաուդյան Արաբիային հիմնադրման օրվա կապակցությամբ: Այս տոնակատարությանը մասնակցելն առանձնահատուկ փորձ է»,- գրել է պորտուգալացին: