Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան, ով «Բարսելոնայի» հետ ներքաշվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, չի մտնի դատարան, եթե դատախազությունը գործը քննի:
Նեգրեյրան տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, ասվում է բժշկական եզրակացության մեջ, որը նրա փաստաբանը ներկայացրել է դատախազության դատական ոստիկանության բաժին, հայտնում է El Español-ը։
Սա նրան իրավունք է տալիս ցուցմունք չտալու և, կախված հիվանդության աստիճանից, հավանաբար քրեական պատասխանատվության չենթարկվելու, եթե դատախազները հետաքննություն սկսեն Նեգրեյրայի վճարումների վերաբերյալ Բարսելոնայից:
Նշենք, որ 1993-ից 2018 թվականներին Էնրիկես Նեգրեյրան իր Dasnil 95 SL ընկերության միջոցով Բարսելոնայից ստացել է շուրջ 7 միլիոն եվրո, այդ թվում՝ գրեթե 1,4 միլիոն եվրո 2016-ից 2018 թվականներին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահը պաշտոնանկ էր արվել 2018 թվականի մայիսին։
Այն բանից հետո, երբ նա դադարել է լինել մրցավարների տեխնիկական կոմիտեի անդամ, նրա ընկերությունը 2019 թվականին ստացել է ընդամենը 7384 եվրո, իսկ 2020 թվականին ոչ մի հաշիվ-ապրանքագիր չի թողարկել։