Բարսելոնայի դատարանը որոշել է մերժել կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի գրավի դիմաց միջնորդությունը, հայտնում է Sport.es-ը:
Դատարանը որոշել է 39-ամյա բրազիլացուն կալանքի տակ պահել մինչև դատավարությունը։
Հունվարի 30-ին Ալվեսի փաստաբան Կրիստոբալ Մարտելը բողոք է ներկայացրել, որում նա հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել երկիրը, համաձայնել է թևնոց կրել, որը կորոշի նրա գտնվելու վայրը և պատրաստ է վճարել ցանկացած անհրաժեշտ գրավ։
Դատարանը չհամաձայնեց այս փաստարկների հետ և չփոխեց խափանման միջոցը։
Դանի Ալվեսը մեղադրվում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում աղջկան բռնաբարելու մեջ։ Ֆուտբոլիստը բերման է ենթարկվել եւ կալանավորվել հունվարի 20-ին։