«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ, հայտնում է L’Equipe-ը:
ԱԱ-2022-ից առաջ և դրանից անմիջապես հետո նշվում էր, որ 35-ամյա արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո կմնա ՊՍԺ-ում, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Ֆուտբոլիստի համար ամենահավանական սցենարները «Ինտեր Մայամի» տեղափոխվելն ու «Բարսելոնա» վերադառնալն են:
Նշենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։