«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ակումբային ֆուտբոլի խորհրդական Լուիս Կամպոսը հանդիպել են մարզիչ Թոմաս Տուխելի գործակալ Պինի Զահավիի հետ, հայտնում է լրագրող Լոիկ Տանզին։
Նշվում է, որ առայժմ կոնկրետ բանակցություններ չեն ընթանում։ ՊՍԺ-ն այս պահին չի մտածում գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերից բաժանվելու մասին։
49-ամյա գերմանացի մասնագետը երկուսուկես մրցաշրջան է անցկացրել ՊՍԺ-ում։ Այս ընթացքում թիմը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ պատմության մեջ միակ անգամ հասել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է Մյունխենի «Բավարիային»։
ՊՍԺ-ից հեռանալուց հետո Տուխելը գլխավորեց «Չելսին», որի հետ նշանակումից վեց ամիս անց նվաճեց Չեմպիոնների Լիգան։ Այս մրցաշրջանի սկզբում մարզիչը հեռացվեց անգլիական ակումբից, ուստի նա դեռևս առանց աշխատանքի է։