Մեմֆիս Դեպայն ու Ռոդրիգո դե Պոլը բաց կթողնեն Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ դերբին։

28-ամյա արգենտինացին «Աթլետիկի» դեմ խաղում (1:0) փոխարինվել է ֆիզիկական անհարմարության պատճառով։ Ինչպես հայտնում է As-ը, բժիշկներն այնքան էլ լավատես չեն Դե Պոլի վնասվածքի հարցում, նա կարող է չմասնակցել փետրվարի 25-ին կայանալիք Լա լիգայի 23-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։ Ռոդրիգոն պետք է բժշկական հետազոտություններ անցնի՝ պարզելու նրա անհարմարության աստիճանը։

Մեմֆիս Դեպայը նույնպես առողջական խնդիրներ ունի։ Հարձակվողի պատրաստվածության աստիճանը մադրիդյան դերբիին դեռ պետք է գնահատել։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Պոլը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Բարսելոնայից» ձմեռային տրանսֆերային պատուհան տեղափոխվելուց հետո Դեպայը Լա Լիգայում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։