Մարտին Դուբրավկա․ «Ինձ դա շատ են հարցնում, բայց, իհարկե, ես ցանկանում եմ, որ հաղթի «Նյուքասլը»»

Մարտին Դուբրավկան Լիգայի գավաթի եզրափակչից առաջ խոսել է «Նյուքասլում» դարպասապահների հետ կապված իրավիճակի մասին:

«Կաչաղակների» հիմնական դարպասապահ Նիկ «Փոուփը» բաց կթողնի Անգլիայի Lիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (0:2) որակազրկման պատճառով։

Դուբրավկան, ով «Նյուքասլի» երկրորդ դարպասապահն է, նույնպես չի կարողանա խաղալ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է Լիգայի այս գավաթում, որտեղ հանդես է եկել վարձավճարով։

Լորիս Կարիուսը, ով իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2021 թվականի փետրվարին, հավանաբար կզբաղեցնի դարպասապահի դիրքը։

«Ես երկու խաղ եմ անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այնպես որ գիտեի, որ չեմ կարողանա խաղալ եզրափակչում։: Ինձ համար շատ տարօրինակ իրավիճակ է, բայց երբեմն լինում է։ Հուսով եմ, որ մեկ ուրիշը ցույց կտա, որ կարողանում է խաղալ 90 հազար հանդիսականի առջեւ։

Այս խաղը դիտելը շատ դժվար կլինի։ Ինձ դա շատ են հարցնում, բայց, իհարկե, ես ցանկանում եմ, որ հաղթի «Նյուքասլը»: Ես այսքան տարիներ եմ անցկացրել այստեղ և շատ շնորհակալ եմ ակումբին անգլիական ֆուտբոլում ինձ տրված հնարավորության համար»,- ասել է Դուբրավկան Chronicle Live-ին տված հարցազրույցում։