«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն ասել է, որ ակումբը դեռ բանակցություններ չի վարում «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու շուրջ։
«Մենք չենք բանակցում Լուկակուի գործակալների հետ նրա ապագայի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք, որ նա կենտրոնանա աշխատանքի վրա։ Նա առաջադիմում է և մեզ շատ կօգնի»,- մարզական տնօրենի խոսքերգ մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Չելսիի» հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: