«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Չավիին։ Ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին նշել է, որ ղեկավարությունը գոհ է «թիմի լավ խաղից և տեսանելի առաջընթացից»։
«Ոչ ոք չի ներկայացնում «Բարսելոնան» առանց Չավիի: Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է, և հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա այստեղ», – Ալեմանիի խոսքերը մեջբերում է Sports.es-ը:
Նշենք, որ կատալոնական ակումբն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից» առաջ անցնելով 8 միավորով։