Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կիսվել է «Ռեալի» հետ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հիշողություններով։
Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները 90-րդ րոպեին փրկվեցին պարտությունից, իսկ լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին դիմակայությունում։
«Ես դիտեցի այս հանդիպումը հեռուստացույցով և 99%-ով պարզ էր, որ «Մանչեսթեր Սիթին» անցնում է: Եվ միայն մեկ տոկոս էր, որ կանցնենք։ Բայց Մադրիդը երբեք չի պարտվել, անկախ նրանից, որ կա հավանականություն:
Մեզ դուրս էին թողել, բայց այստեղ սովորում ես խաղալ մինչև եզրափակիչ սուլիչը։ Եվ արդյունքում մենք դարձանք հաղթողներ։ Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում, կմնա ինձ հետ մինչև իմ կյանքի ավարտը»,- ասել է կիսապաշտպանը։