«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայում «Կադիսի» դեմ հանդիպումը (2:0)։
«Առաջին խաղակեսը շատ լավ էր. Երկրորդում մենք դանդաղեցինք, բայց դա բնական է։ Մենք շատ ենք խաղում և շատ հոգնած ենք։ Բայց մենք հաղթեցինք ու չզիջեցինք:
Սերժի Ռոբերտոն կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, ինչը հիանալի է մարզչի համար։
Նրանք, ովքեր այդքան հաճախ չեն խաղում, լավ են խաղացել: Էրիկ Գարսիան շատ լավն էր»,- ասել է Չավին: