Տիբո Կուրտուա․ «Նրան մի պահ լռության ժամանակ անվանեցին «անբարոյականի որդի»»

Տիբո Կուրտուան ​​աջակցել է Վինիսիուս Ժունիորին «Ռեալի»՝ «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0):

Երեկ Լա Լիգայի «Ռեալ»-«Օսասունա» խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի հիշատակը։ Դրա ընթացքում Էլ Սադար մարզադաշտում երկրպագուներից մեկը բղավել է «Վինիսիուսը անբարոյականի որդի է»։ Մնացած բոլոր երկրպագուներն այդ պահին լուռ էին:

Նրան մի պահ լռության ժամանակ անվանեցին «անբարոյականի որդի», ասացին նրան՝ «Վինիկիոս, մեռիր»։ Տրիբունաներում ծնողներն ու երեխաները նրան միջնամատ էին ցույց տալիս։

Ժամանակն է դադարել նայել Վինիին, մենք պետք է նայենք մարդկանց: Հաճելի է խաղալ այս մարզադաշտում, բայց այն ամենը, ինչ տեղի ունեցավ, անհեթեթություն է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը։